
Կանանց միջազգային օրվա պատմությունը. մարտի 8-ից մինչև ապրիլի 7
Ամեն տարի աշխարհում մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր: Այն նվիրված է կանանց ձեռքբերումների, իրավունքների և հասարակության մեջ նրանց դերի արժևորմանը: Բայց արդյո՞ք գիտենք, թե ինչպես է առաջացել այս տոնը, և ինչու է այն նշվում հենց մարտի 8-ին:
20-րդ դարի սկզբին աշխարհում ծավալվում էր բանվորական շարժում։ Կանայք ակտիվորեն պայքարում էին իրենց իրավունքների համար:
1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում հազարավոր կին աշխատողներ պահանջում էին ավելի լավ աշխատանքային պայմաններ, բարձր աշխատավարձ և ընտրելու իրավունք:
1910 թվականին Կոպենհագենում գերմանացի Կլարա Ցետկինի առաջարկեց ստեղծել կանանց պայքարին նվիրված միջազգային օր։ Առաջարկը միաձայն ընդունվեց ավելի քան 100 կին պատվիրակների կողմից։
1917 թվականին ռուսական հեղափոխության ժամանակ կանայք փետրվարի 23-ին (մարտի 8-ին՝ ըստ գրիգորյան օրացույցի) ցույցեր կազմակերպեցին «հաց և խաղաղություն» կարգախոսով: Չորս օր անց ցարը հրաժարական տվեց, և ժամանակավոր կառավարությունը կանանց տվեց ընտրելու իրավունք: Այդ պատմական իրադարձությունից հետո մարտի 8-ը սկսեց նշվել որպես Կանանց միջազգային օր:
Հայաստանում կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ունեին դեռևս 1919 թվականից։
Կանանց և տղամարդկանց հավասարության իրավունքի գիտակցումը Հայաստանում ձևավորվել է դեռևս միջնադարում։ Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» աշխատությունում քույրերը և եղբայրները հավասար իրավունքներ ունեին հոր ժառանգության նկատմամբ։
Միամսյակի երկրորդը տոնը ապրիլի 7-ն է։ 1994 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը Աստվածածնի ավետման օրվա առթիվ այդ օրը դարձրեց որպես մայրության և գեղեցկության օր։ Այն ոչ աշխատանքային օր է դարձել 2004 թվականից։