ՀայաստանՄշակույթ

Երևանում ամռանը կրկին գինու օրեր կլինեն

2025 թվականի հունիսի 6-ից 8-ը Երևանի հենց սրտում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում, տասնյակ գինեգործներ, հազարավոր զբոսաշրջիկներ, ռեստորաններ, երաժշտական ​​խմբեր և անհատ կատարողներ կհավաքվեն՝ մասնակցելու հայկական գինեգործության ժամանակակից մշակույթի մեծ տոնակատարությանը։

Չնայած այն բանին, որ Երևանում կանցկացվի նման փառատոն, այնուամենայնիվ նախորդ տարվա փառատոնը ցույց տվեց, որ մայրաքաղաքը պետք է լավ պատրաստվի նմանատիպ միջոցառումների։ 2024 թվականի գինու օրեր փառատոնից հետո մայրաքաղաքում կաթվածահար վիճակ էր ստեղծվել։

«Երևանի գինու օրեր» փառատոնն անցկացվում է արդեն 9-րդ անգամ։ 2024 թվականին միջոցառումը գրավեց 120,000 այցելուի։ Նրանց 30%-ը զբոսաշրջիկներ էին։ Երեք օրվա ընթացքում գինեգործները վաճառել են մոտ 42 հազար շիշ գինի՝ սահմանելով վաճառքի նոր ռեկորդ փառատոնի ողջ պատմության համար։ Նշվում է, որ վաճառքներից ստացվել է շուրջ 25 հազար դոլար եկամուտ։

Այս տարի միջոցառումը խոստանում է համախմբել գինեգործության մինչև 100 ընկերություն և ավելի քան 250 գործընկեր։ Բացի համտեսներից, հյուրերին սպասվում են գինու և սննդի համադրման դասընթացներ, վարպետության դասեր, ֆլեշմոբներ և թեմատիկ շնորհանդեսներ:

Նշենք, որ գինեգործությունը Հայաստանում 6000 և ավելի տարիների պատմություն ունի։ Մեր երկիրն արտադրում է ամբողջ աշխարհում ճանաչում գտած գինիներ։