
Ադրբեջանը ավերել է Արևշատ գյուղը
2025 թվականին արված արբանյակային լուսանկարներում երևում է, որ Արցախի Հադրութի շրջանի Արևշատ գյուղը ենթարկվել է ադրբեջանական հարձակումների։ 2018 և 2025 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։ Բնակավայրը հայաթափվել և Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Բնակելի տների հետ ոչնչացվել են նաև գյուղի ներսում եղած պատմամշակութային կոթողները։ Արևշատում են գտնվում 9-10-րդ դարերում կառուցված «Հանգած եղցի» եկեղեցին, նույն թվականների գերեզմանոցը, 12-13-րդ դարի խաչքարը, 20-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։