ՀայաստանՄշակույթ

Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերը կարժենան 25․000-ից 180․000 դրամ

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում՝ «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում։ Համերգը կկայանա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 12։00-ին։ Տեղեկությունը հայտնվել է Լոպեսի պաշտոնական սոցիալական էջերում։

Համերգի տոմսերն արժենալու են 25 000–180 000 դրամի սահմաններում։ Ֆան զոնայի՝ բեմի անմիջական հարևանությամբ տեղ գտած հատվածի տոմսի արժեքը 55 000 դրամ է։ Կանգնած հատվածում և որոշ նստատեղերում տոմսերը կարժենան 35 000 դրամ, իսկ մյուս նստատեղերը՝ 50 000, 55 000 և 60 000 դրամ։ Բեմի աջ կողմում նախատեսված հատուկ հատվածի տոմսերն ամենաթանկն են՝ 180 000 դրամ։

Հայաստանյան համերգից բացի, Ջենիֆեր Լոպեսը շրջագայության ընթացքում ելույթ է ունենալու նաև Իսպանիայում, Ղազախստանում, Լեհաստանում, ԱՄԷ-ում, Հունգարիայում, Եգիպտոսում և այլ երկրներում։