
«Արգելոցը» կդառնա «հնավայր»
Հայաստանում պատմամշակութային տարածքներն այլևս չեն անվանվի «արգելոց»․ իշխանությունները ցանկանում են օրենսդրորեն հաստատել նոր ձևակերպումը՝ «հնավայր»։ Նախաձեռնության հեղինակը ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն է։
Ըստ Քոչարյանի՝ «արգելոց» եզրույթը սխալ է, քանի որ գործածվում է բնության պահպանության հատուկ տարածքների վերաբերյալ և ենթադրում է արգելելու, սահմանափակելու ռեժիմ։ Մինչդեռ խոսքը պատմական վայրերի մասին է։
Աշխարհում դրանք կոչվում են «հնագիտական վայրեր» կամ պարզապես «հնավայրեր» (archaeological site)։ Բացի այդ, «արգելոց» բառը մի տեսակ բացասական ենթատեքստ ունի։ Իհարկե, որոշ ռեժիմներ պետք է պահպանվեն՝ ինչպես Խոսրովի արգելոցում, բայց այս դեպքում դա տեղին չէ, – ասել է փոխնախարարը։
Նախագիծը առաջին ընթերցմամբ արդեն քննարկվել է և դրական եզրակաացություն է ստացել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում։
Օրենքի ընդունումից հետո Գառնիի տաճարը կոչվելու է «Գառնիի հնավայր», այլ ոչ թե «արգելոց»։
Իսկ «Կումայրի» արգելոցի հարցը առանձին է քննարկվելու։