ՀայաստանՄշակույթ

Թանգարաններում սրճարաններ կկառուցվեն. ի՞նչ փոփոխություններ են սպասվում թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

Այս տարի նախատեսվում է  թանգարանների գործունեության մեջ իրականացնել մի շարք փոփոխություններ։ Առաջիկայում սպասվում է ատեստավորման գործընթաց իրականացնել Հայաստանի պատմության թանգարանում, ինչպես նաև պատմամշակութային արգելոց թանգարանների և «պատմական միջավայրի պահպահպանություն» ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում։

Ներկայումս թանգարաններում լիարժեք օր կազմակերպելու համար բոլոր թանգարաններում նախատեսվում է կառուցել թանգարանային սրճարաններ, ինչը կապահովի այցելուների ժամանցը։

Այս տարի թանգարանների օրվա խորագիրն է՝ «թանգարանների ապագան արագ փոփոխվող  համայնքներում»

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ՝ մայիսի 17-ին  նախատեսվում է անվճար այցելություն բոլոր թանգարաններ։ Հավելյալ միջոցառումների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանի թանգարաններ այցելել է շուրջ 1 միլիոն 550 հազար այցելու, որից 50%-ը զբոսաշրջիկներ են։ Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը աճել է 26%-ով։

Սեդա Մարտոյան