ՀայաստանՄշակույթ

Երևանը կհյուրընկալի «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը

2026 թվականին Երևանը կդառնա «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային հեղինակավոր մրցույթի հյուրընկալ քաղաքը։ Հայաստանը առաջին անգամ է հյուրընկալում մրցույթը։ Մրցույթը կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը հիմնադրվել է 1982 թվականին և կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) աջակցությամբ։ Մրցույթին մասնակցում են մինչև 19 տարեկան երիտասարդ կատարողներ, որոնք մրցում են դասական երաժշտության տարբեր գործիքներով՝ ներկայացնելով մեծ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանը մասնակցել է այս մրցույթին երկու անգամ։ Առաջին անգամ՝ 2012 թվականին, քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։ Երկրորդ անգամ՝ 2024 թվականին, Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։

Սեդա Մարտոյան