
Կառավարությունը սահմանել է թանգարանային առարկաները պետական ցուցակից հանելու կարգը
Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվում է Հայաստանի թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված առարկաներն ու հավաքածուները ցուցակից հանելու կարգը։ Որոշման նպատակը մշակութային արժեքների նկատմամբ պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացումն է։
Ըստ կառավարության՝ այս կարգը գործելու է անկախ թանգարանի ուղղվածությունից կամ սեփականության ձևից։ Այն կնպաստի թանգարանային առարկաների պահպանման և կառավարման միասնական իրավական դաշտի ձևավորմանը։
Նոր կարգավորումը նախատեսում է շտեմարանի միջոցով ապահովել հավաքագրման, վերահսկողության, վերլուծության և թափանցիկության ամբողջական գործընթաց։