«Մայր Հայաստան» թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը այլևս առանձին կառույց չի լինի։ Այն կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ։ Կառավարությունը հաստատել է միացման որոշումը։
Թանգարանը կշարունակի գործել նույն ուղղությամբ՝ որպես «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ պահելով իր ուղղվածությունն ու ցուցադրության հիմնական բովանդակությունը։
Այս փոփոխության նպատակն է խուսափել առանձին իրավաբանական անձ ձևավորելուց և թանգարանների կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ։ Նման որոշումներն ընդունվում են՝ հաշվի առնելով, որ թանգարանային հաստատությունները հիմնականում գործում են որպես պետական ոչ առևտրային կազմակերպություններ։
Նախատեսվում է թանգարանի գույքի վերապահում, ամրացում և անհատույց օգտագործման իրավունքի տրամադրում՝ նոր կարգավիճակին համապատասխան։
