
«Միմինո» հայ-վրացական մշակութային փառատոն՝ հայկական ու վրացական համերով և երաժշտությամբ
Հունիսի 21-ին Դիլիջանում տեղի կունենա «Միմինո» հայ-վրացական մշակութային փառատոնը։
Փառատոնին ներկայացվելու են հայկական և վրացական խոհանոցները, մշակութային առանձնահատկությունները։
Միջոցառմանը լինելու են նաև երաժշտական համարներ, պարեր։
Այն արդեն երրորդ տարին է իրականացվում։
Ներկայացվելու է երկու հարևան-բարեկամ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։ Միջոցառումը բացառիկ զբոսաշրջային արդյունք է, և ծառայում է հարթակ այլ զբոսաշրջային և գործընկերային հարաբերությունների ձևավորման համար,- նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Փառատոնին ներկայացված են լինելու 70-80 տաղավարներ։
Զբոսաշրջութան կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում իրականացվող փառատոնները մեծ հետաքրքրություն և պահանջարկ ունեն տեղացիների և զբոսաշրջիկների կողմից։
Հիշեցնենք, որ փառատոնը իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ։