ՀայաստանՄշակույթ

Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրվել է նրա անունը կրող հրապարակում

Երևանի սրտում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, տեղադրվել է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Քանդակն արդեն տեղում է, իսկ պաշտոնական բացման արարողությունը նախատեսված է հուլիսի 18-ին, ժամը 11։00-ին։ Հուշարձանի տեղադրումն ու առաջիկա բացման մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Նախաձեռնությունը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Ազնավուրի հիմնադրամի մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է։ Նրա «La Bohème» խորագրով աշխատանքը ընտրվել է ավելի քան 60 ներկայացված նախագծերից՝ ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։

Հուշարձանի տեղադրումը խորհրդանշական է նաև այն առումով, որ հենց այս հրապարակն է՝ Մոսկվա կինոթատրոնի շրջակա տարածքը, դեռևս 2001 թվականից կրում Ազնավուրի անունը։

Սեդա Մարտոյան