ՀայաստանՄշակույթ

Հայկական երգի-պարի համույթին Թուրքիայում չեն թողել բեմ բարձրանալ

Հայկական «Վերադարձ» երգի–պարի համույթը չկարողացավ բեմ բարձրանալ Թուրքիայում։ Նրանց արգելել են մասնակցել Մունզուրի 23-րդ մշակույթի և բնության փառատոնին։

Թուրքիայի Թունջելի նահանգապետարանը պատճառաբանել է արգելքը 2019 թվականին տեղի ունեցած մի դրվագով․ այդ ժամանակ խմբի անդամները բեմում ծածանել էին Հայաստանի դրոշը, ինչը, ըստ թուրք պաշտոնյաների, շեղում է փառատոնի «նպատակներից»։

Բացի հայկական «Վերադարձից», փառատոնի կազմակերպիչներին արգելվել է նաև երկու այլ ոչ հայկական խմբերի մասնակցությունը՝ արդեն «ահաբեկչություն քարոզելու» հիմնավորմամբ։ Մունզուրի փառատոնին չմասնակցելը, սակայն, պարզապես մշակութային արգելք չէ․ այն հստակ քաղաքական ուղերձ է։ Հայկական խումբ հարկադրված է եղել վերադառնալ Վանից՝ ելույթ չունենալով։

Թուրք երաժիշտ Միքայիլ Արլանը, ով ինքն էլ ծագումով զազա է (զազաները քրդական ծագում ունեցող էթնիկ խումբ են), անդրադարձել է այս միջադեպին ու ցավով նշել, որ «Վերադարձը» փաստացի վտարվել է։