ՀայաստանՄշակույթ

Երևանում կմեկնարկի գինու և մշակույթի նոր փառատոն

Հայաստանի փառատոնային օրացույցը համալրվում է նոր նախաձեռնությամբ։ Օգոստոսի 15-ին Երևանում կմեկնարկի Enofest և EnoTalks Armenia գինու և մշակույթի փառատոնը, որը կտրամադրի ոչ միայն հաճելի ժամանց, այլև կդառնա մասնագիտական շփման ու գիտելիքի փոխանակման հարթակ։

Փառատոնը բաղկացած է լինելու երկու հիմնական մասից։ Առավոտյան կանցկացվի միջազգային գիտաժողով՝ արտերկրի և տեղացի մասնագետների մասնակցությամբ։

Նախատեսված է նաև խաչաձև գինու համտես՝ հայկական ու եվրոպական գինիներով։

Օրվա երկրորդ կեսին Խաչքարերի պուրակում կբացվի տաղավարային հատվածը՝ գինու համտեսով, տեղական արտադրանքի ցուցադրությամբ ու վաճառքով։ Կներկայանան նաև հյուրանոցներ, տուրօպերատորներ ու թանգարաններ։ Փոքրիկների համար կգործի հատուկ մանկական գոտի։ Փառատոնն ամբողջ ընթացքում կուղեկցվի համերգային ծրագրերով։

Փառատոնը կեզրափակվի օգոստոսի 17-ին խաղողօրհնությամբ, խաղողի ճզմման մասնակից ձևաչափով արարողությամբ, ինչպես նաև հայկական պարերի վարպետաց դասերով։

Սեդա Մարտոյան