
Օգոստոսի 18-ից մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը
Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 6-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Այս տարի ծրագրում ընդգրկված են 35 երկրից ներկայացված 52 ֆիլմ, ինչպես նաև համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ և վարպետության դասեր։ Մուտքը բոլոր միջոցառումներին ազատ է։
Մինչ փառատոնի պաշտոնական բացումը, Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար, որն ուղղված է խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։
Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Ելույթ կունենան դաշնակահար Լևոն Կարապետյանը, Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, «Զալյան Վոյս ստուդիան» և Ժեստերի երգչախումբը։