
Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։
Փառատոնի շրջանակում կներկայացվեն Երևանի մասին չցուցադրված լուսանկարներ։
Բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։ Ներկա կգտնվեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչները։
Magnum Photos գործակալությունը գործում է արդեն 77 տարի։ Գործակալության կայքում ցուցադրված են մի քանի աշխատանքներ՝ կապված Հայոց ցեղասպանության հետ։ Լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «1915» շարքը պատկերում է ցեղասպանությունը վերապրածներին և ցեղասպանության հետ կապված վայրերը:
Ցուցադրված է նաև 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումը՝ Նանա Հեյթմանը փաստագրությամբ։

A portrait of the Sargysyan family in Kutahya, Turkey, before they were deported in 1915. Armenia. 2015. © Diana Markosian | Magnum Photos

Kornidzor, Armenia, September 25, 2023, © Nanna Heitmann / Magnum Photos
Շուշան Ասրյան