ԱրցախՄշակույթ

Ստեփանակերտում ոչնչացվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը

Օգոստոսի 24-ին, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացվել է նրա հուշարձանը։ Այս մասին հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

Քանդակը ստեղծվել էր հայտնի հայ քանդակագործ Յուրի Սամվելյանի կողմից և տեղադրվել 1996 թվականին՝ Ղուլյանի թաղման վայրում, այնուհետև նույնանուն զբոսայգում։ Ավելի վաղ հերոսի մասունքները տեղափոխվել էին նրա ծննդավայր Խնձրիստան, սակայն ներկայումս նրա գերեզմանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Հուշարձանի ոչնչացումը դիտարկվում է մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի հերթական դեպք, որը վնասում է պատմական հիշողությանը և հակասում է մշակութային ժառանգության պահպանության միջազգային նորմերին։

Սեդա Մարտոյան