ԱրցախՄշակույթ

Փորձագետները դիմել են Գերմանիայի կառավարությանը՝ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջով

Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների գերմանացի մասնագետներ, ինչպես նաև մի շարք հիմնադրամներ և կազմակերպություններ դիմել են Գերմանիայի կառավարությանը՝ ստիպելով Ադրբեջանին դադարեցնել հայ բնակչության հանդեպ բռնությունները և ապահովել նրանց անվտանգությունը Արցախում։

Նամակի համահեղինակներն ընդգծել են, որ Ադրբեջանն ուղիղ ներգործություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի կրոնական, մշակութային և պատմական ժառանգության վրա՝ դրանք ոչնչացնելու միջոցով, ինչը, ըստ փորձագետների, համարժեք է ցեղասպանության սահմանմանը։ Նրանք նաև շեշտում են, որ տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը պետք է լինեն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս։

Գերմանացի մասնագետները կոչ են անում, որ Գերմանիան, համագործակցելով Եվրամիության և անդամ պետությունների հետ, իր սկզբունքային ու ակտիվ դերն արտացոլի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում։

Այդ կերպ միջազգային փորձագետներն ընդգծում են, որ հայ ժողովրդի տեղահանումը ադրբեջանական գործողությունների հետևանքով իրականացել է 9 ամիս շարունակվող ճնշումների պայմաններում և համապատասխանում է «Ցեղասպանության մասին կոնվենցիայի» սահմանմանը։