ՀայաստանՄշակույթ

Շառլ Ազնավուրի արձանը կբացվի հուլիսի 18-ին՝ Երևանի կենտրոնում

Շառլ Ազնավուրի արձանը արդեն պատրաստման վերջին փուլում է։ Ինչպես հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, արձանը պատրաստ է լինելու այս շաբաթ՝ ձուլվելով Գյումրիում։

Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, Ազնավուրի հրապարակում։

Երևանի քաղաքապետարանը ստանձնել է արձանի պատրաստման բոլոր ծախսերը։ Փոխքաղաքապետ Հովհաննիսյանի խոսքով՝ նախկինում նման նախաձեռնությունների դեպքում քաղաքապետարանը հիմնականում ընդունել է նվերներ, սակայն այս դեպքում որոշվել է, որ առավել նպատակահարմար է ֆինանսավորումը տրամադրել համայնքային բյուջեից։

Նշենք, որ Ազնավուրի հրապարակը, որը կրում է աշխարհահռչակ շանսոնյեի անունը, դարձել է մշակութային կարևոր կենտրոններից մեկը մայրաքաղաքում։

Սեդա Մարտոյան