ՀայաստանՄշակույթ

Քիմ Քարդաշյանը իր միլիոնավոր հետևորդներին ներկայացրել է Սուրբ Ղազար կղզու հայկական ձեռագրերը

Ամերիկյան հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Վենետիկում այցելել է Սուրբ Ղազար կղզի, որը համարվում է հայկական մշակույթի ու հոգևոր կյանքի եզակի կենտրոններից մեկը։ Իր Instagram-ի «Stories» բաժնում, որտեղ նրան հետևում են շուրջ 355 միլիոն օգտատերեր, Քարդաշյանը հրապարակել է մի շարք լուսանկարներ, մեկն էլ մակագրել է՝ «Վենետիկի հայկական կղզին»:

Հեռուստաաստղը ցուցադրել է հայկական ձեռագրեր, արտեֆակտներ և փաստաթղթեր՝ ընդգծելով, որ այստեղ պահպանվում է աշխարհում մեծությամբ երրորդ հայկական ձեռագրերի հավաքածուն։ Այս հավաքածուն զիջում է միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանին և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության արխիվին։

Սեդա Մարտոյան