
Բացվեց «Գաբրիել Սունդուկյան 200» ցուցադրությունը և մեկնարկեց Մայր թատրոնի 104-րդ խաղաշրջանը
Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի հոբելյանի առիթով նրա անունը կրող ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազդարարվել է թատրոնի 104-րդ խաղաշրջանի մեկնարկը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ներկայացված են Սունդուկյանի անձնական իրերը, թանգարանի հավաքածուի մի մասն են կազմում։ Ցուցադրությունը այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ մեծ դրամատուրգի կյանքի և ստեղծագործության կարևոր պահերին։ Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 1-ը։
Միջոցառման ընթացքում ճեպազրույցով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։
Դանիել Դանիելյանն անդրադարձել է Մայր թատրոնի ձեռքբերումներին՝ առանձնացնելով Պաննո արվեստի տան բացումը և մշակութային կառույցների համագործակցությունը, ինչպես նաև կարևորել է թատրոնի ստուդիան, որտեղ երիտասարդները կարող են կրթվել և շփվել հայ թատերարվեստում մեծ ավանդ ունեցող մասնագետների հետ։
Գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը խոսել է Սունդուկյանի մեծ ավանդի մասին հայ գրականության և թատերարվեստի պատմության և զարգացման գործում՝ նշելով, որ անցյալը ճանաչելու միջոցով է հնարավոր հասկանալ ներկան։