ՀայաստանՄշակույթ

22 դպրոց հաղթել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթում

2024-2025 ուսումնական տարվա ավարտին դպրոցների վերջին զանգի միջոցառումները ամփոփվել էին մեկ նախաձեռնությամբ՝ «Մշակութային վերջին զանգ» մրցույթով։ 

Մրցույթին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցները։

Այն անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» խորագրով՝ մշակութային կրթության տարվա շրջանակում։

Մասնակցել է ավելի քան 180 դպրոց։ Յուրաքանչյուր դպրոց ներկայացել է սեփական ստեղծագործական ծրագիրով՝ համադրելով երաժշտական, լեզվական ու բեմական տարրեր։ 

Յուրաքանչյուր մարզից ու Երևանից երկուական դպրոց հաղթող է ճանաչվել։

Ընտրության ընթացքում հաշվի են առնվել ոչ միայն կատարողականի բովանդակությունն ու միտքը, այլև լեզվական մշակվածությունն ու երաժշտական լուծումները։

Եզրափակիչ միջոցառումը կայացել է Կինոյի տանը։ 22 հաղթողները ներկայացրել են իրենց աշխատանքները։

Սեդա Մարտոյան