
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ։
Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր աջակցությունն արցախահայերին։ Նա նաև կողմնակից է տարածաշրջանում խաղաղությանը։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հույս է հայտնել, որ նոր վարչակազմով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին: Մասնավորապես ԱՄՆ-ն կանդրադառա Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների և էթնիկ զտումների համար պատասխանատվության ապահովման հարցերին։
Վեհափառ Հայրապետը բարձրաձայնել է նոր վարչակազմի ներքո հայկական ամուր ներկայացուցչության ակնկալիքը և բաց երկխոսության անհրաժեշտությունը Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու հայկական Արևելյան և Արևմտյան Առաջնորդարանների և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ: