
«Գոյ» թատրոնը պահանջում է ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում. նրանց կընդունի փոխնախարարը
«Գոյ» թատրոնը մեկ շաբաթ է, ինչ նստացույց է կազմակերպել։ Թատրոնը ԿԳՄՍ նախարարությունից պահանջում է միջանկյալ հրատապ լուծում, այսինքն՝ աշխատանքները վերսկսվեն մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։
Նստացույցի 7-րդ օրը թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը նշել է, որ նախարարության կողմից չկա ոչ մի արձագանք իրենց պահանջի վերաբերյալ։ Որոշել են պահանջով ներկայանել ԿԳՄՍ ու պահանջել հանդիպում նախարարի հետ։
Եթե իրենք չեն եկել մեր մոտ, մենք ենք եկել իրենց մոտ պահանջելու, որ մարդիկ ուշադրություն դարձնեն հենց այդ պահանջի վերաբերյալ։
Արզումանյանը ավելացրել է, որ իրենք ունեն փաստեր, որով վարույթ է բացվել։
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ էինք գնացել։ Նախորդ օրը գնացել էինք դատախազություն։ Արդեն իսկ փաստեր կան, թղթեր կան։ Մենք ունենք դրանք։ Արդեն վարույթ է հարուցվել կոնկրետ մարդկանց վրա։ Գործը սկսել է քննվել։