ՀայաստանՄշակույթ

Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործությունները՝ շուրջ 500․000 դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնում են «ՔՈՉԱՐ» մշակութային հիմնադրամից։

Կասկածներ կան նաև, որ թանգարանում գտնվող ստեղծագործությունները նույնպես կեղծվել են և ապօրինի գործարքներ են կատարվել դրանց վերաբերյալ։

Գործը գտնվում է Քննչական կոմիտեում։

Երվանդ Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին՝ նրա մահից մի քանի տարի անց։ Թանգարանը ներկայացնում է Քոչարի տարբեր փուլերի ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, քանդակներ, գծանկարներ, ինչպես նաև նրա սուրեալիստական և ծավալային նկարչության աշխատանքները։