
Վերականգնվում է Փարպի գյուղի 4-5-րդ դարերի եկեղեցին
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում է գտնվող 4-5 դարերին կառուցված Ծիրանավոր եկեղեցին վերանորոգվում է։ Այն ծառայել է նաև որպես ամրոց։ 1980-ականներին ուսումնասիրման նպատակով ամրոցի պատերը հեռացնելուց հետո ի հայտ են եկել եկեղեցու պատերի զարդանախշերն ու արձանագրությունները։
Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2023 թվականից։ Նախատեսվում է այն ավարտին հասցնել 2025 թվականին։
Եկեղեցին հիմնականում կառուցված է տուֆից։ Սկզբում մասնագետները ամրացրել են հիմքերը, հետո անցել պատերի վերականգնմանը։ Նախատեսվում է վերակառուցումն այնպես անել, որ պահպանվի նախկին տեսքը։
Կառուցման ավարտին կբարեկարգվի նաև եկեղեցու հարակից տարածքը։
Ընդհանուր առմամբ՝ կառավարությունը 300 միլիոն դրամ է նախատեսել վաղ միջնադարյան հուշարձանի վերականգնման համար։