ՀայաստանՄշակույթ

Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է․ ԿԳՄՍ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը, որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահում», բնօրինակ աշխատանք է:

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը» ստեղծագործությունը փորձաքննության է ենթարկել և հաստատել, որ նկարը բնօրինակ է։ Դրա մասին են վկայել ներկաշերտի համեմատական քիմիական վերլուծությունները շտեմարային տվյալների հետ, նկարի դիմացի և հետևի հատվածների նկարագրությունները, փայտի եզրագծերի մաշվածությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը և այլ տեխնիկական մանրամասները։

Ռուբեն Քոչարը կասկածներ էր հայտնել նկարի ուղղությամբ, որովհետև ներքևի հատվածում բացակայել են նաև մեխի նկարված անցքերը։ Նախարարությունը նկարը հանել է շրջանակներից և ցույց տվել դրանք։

Նոյեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարի որդին հայտարարել էր, որ կասկածներ ունի «Ինքնադիմանկարի» բնօրինակ լինելու ուղղությամբ և խնդրել էր պատկան մարմիններին գնալ այդ խնդրի ուղղությամբ։