
Դադիվանքը անցել է ուդիների համայնքի տնօրինությանը
Օկուպացված Քարվաճառում գտնվող Դադիվանքը փոխանցվել է ուդիների համայնքի տնօրինությանը։
Արցախում ռազմական գրծողությունների դադարից հետո Ադրբեջանի նախագահը հրահանգեց հայկական եկեղեցիների վրայից ջնջել հայերեն գրությունները։ Նա այդ կերպ փորձել էր մեղադրել հայերին վանքը յուրացնելու և պատմությունը կեղծելու մեջ։
Թիրախավորվել են հատկապես Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձանները։ Դեռևս խորհրդային տարիներին ձևավորված գաղափարները այժմ էլ գործածելի են։ Արցախի հոգևոր մշակութային ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական մշակույթ և կապվում Կովկասյան Աղվանքի հետ։
Ինչու՞ է տրամադրվել հենց ուդիների համայնքի տնօրինմանը։ Եթե մինչև արցախյան շարժումը ուդիների մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, ապա 1990-ականներին շատերը դուրս են եկել հայերի հետ, քանի որ համարվում էին հայեր կամ հայերի աջակիցներ։ Սա մշակութային կոթողները ոչնչացնելու մեկ այլ տարբերակ է Ադրբեջանի կողմից։ Այժմ արդեն, բացի պատմամշակութային կոթողները ոչնչացնելուց, նրանք անցել են պատմության խեղաթյուրմանը։
Շուշան Ասրյան