
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կազմակերպվելու են «Փարաջանովյան օրեր»
Դեկտեմբերի 3-ին և 4-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կազմակերպվելու են «Փարաջանովյան օրեր»:
Սպասվում է, որ դեկտեմբերի 3-ին երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն։ Մեկը Փարաջանովի հեղինակած ֆիլմն է, մյուսը՝ Փարաջանովի մասին հեղինակած ֆիլմ։ Կցուցադրվեն Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» (1979, 1989) և Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967) վավերագրական ֆիլմերը՝ անգլերեն ենթագրերով։
Կցուցադրվի նաև ռեժիսորի ցուցահանդեսը՝ նկարներով և էսքիզներով։ Վերջինիս մի մասը առաջին անգամ են այցելուները տեսնելու Հայաստանից դուրս։ Այն հասանելի կլինի 20 օր։
Հարյուր տարի առաջ՝ 1924 թվականի հունվարի 9-ին, Թիֆլիսի հայկական ընտանիքներից մեկում ծնվեց տղա՝ Սարգիս (Սերգեյ) Փարաջանովը։ Նրան վիճակված էր հայտնվել խորհրդային բանտում, գոյատևել այնտեղ դժվարին պայմաններում և դառնալ 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկը։ Այս տարի նրա 100-ամյակի կապակցությամբ Հայաստանում ու Հայաստանից դուրս մի շարք հոբելյանական ծրագրեր կազմակերպվեցին։