ԱշխարհՄշակույթ

Ամերիկահայ Կարեն Կարագուլյանը նկարահանվում է ամերիկյան թրիլլերում

Ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը նկարահանվում է Մայքլ Մարանցի «After» թրիլլերում:

Ֆիլմը «թոշակի անցած» հանցագործ մարդու մասին է, ով քրոջ անհետանալուց հետո ստիպված է նորից սուզվել վտանգի մեջ։ Ֆիլմի հիմնական կադրերը նկարահանվել են Նյու Յորքում:

Հայազգի դերասանի կերպարի, ինչպես նաև ֆիլմի պրեմիերայի ճշգրիտ ամսաթվի մասին կոնկրետ մանրամասներ հասանելի չեն:

Կարեն Կարագուլյանն առավել հայտնի է ռեժիսոր Շոն Բեյքերի հետ իր համագործակցությամբ: Նա նկարահանվել է «Անորա» ֆիլմում, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղին»:

Շուշան Ասրյան