ՀայաստանՄշակույթ

«Գոյ» թատրոնը հայտնում է, որ կանգնած է ոչնչացման վտանգի առաջ

Դեկտեմբերի 6-ին «Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:

Թատրոնը ստորագրահավաք է սկսել։ Այն նպատակ ունի պետական մարմիններին ստիպել վերանայել իրենց որոշումները և ապահովել թատրոնի շարունակական գործունեությունը։

Թատրոնը ԿԳՄՍ նախարարությունից պահանջում է միջանկյալ հրատապ լուծում, այսինքն՝ աշխատանքները վերսկսվեն մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին փաստել էր, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը։