ԿրթությունՀայաստան

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հայոց պատմություն» առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու։ Պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մոտեցումը։

Նախարարը նշել է, որ առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը։ Նախաարարը վստահեցրել է, որ գաղափարական փոփոխություններ չեն լինի։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ էր հայտարարել, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են նախարարություն՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

Նախագիծն ներկայացվել էր նաև e-draft.am-ում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ քննարկման: