
Հայաստանի վիշապաքարերը՝ դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
Հայաստանի վիշապաքարերը, որոնք հնագույն քարակոթողներ են և ունեն մշակութային ու պատմական մեծ արժեք, արդեն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Այս յուրահատուկ հուշարձանները ներկայացնում են Հայաստանի հնագույն ժառանգությունը և ապացույցն են այն բանի, որ հայկական մշակույթը դարեր շարունակ կարևոր տեղ է զբաղեցրել տարածաշրջանում։
Օրեր առաջ «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգության» 9-րդ միջազգային առցանց համագումարին դրանք նույնպես ներկայայցվել են։ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Մասնակից երկրները հավանություն են տվել զեկույցին և նախանշել համագործակցության ուղիները։
Դեռևս 2023 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մշակել էր «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը։ Այն ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանը։ Արդեն 2024 թվականի հուլիսին Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում այն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։
Հայաստանի մի շարք բնակավայրերում վիշապների պաշտամունքին նվիրված բազմաթիվ կոթողներ կան, որոնք կոչվում են «վիշապաքարեր»։ Դրանք ստեղծված են միակտոր քարից, ձկան տեսքով։ Քանդակների վրա պատկերված են օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ։ Վւշապաքարերը տեղադրվել են աղբյուրների ակունքների, ջրանքնցների, ջրամբարների մոտակայքում՝ որպես երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող աստվածների կուռքեր։