ՀայաստանՄշակույթ

Շառլ Ազնավուրի 100-ամյակի օրը Երևանում կտեղադրվի շանսոնյեի հուշարձանը

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 22-ին։ Սրա մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն մինչև 2025 թվականի մայիսի 22-ը։ Արվեստագետի 100-ամյակի օրը նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը։

Այս տարվա մարտին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտների տարբերակներից կատարեց իր ընտրությունը:

Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» մանրակերտը 9 ձայնով առաջ էր անցել մնացած տարբերակներից։ Երկրորդ տեղը զբաղեցրել էր Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի էր արժանացել:

Հուշարձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում։ Հուշրձանի կրկնօրինակը նաև Փարիզում կտեղադրվի։