ՀայաստանՄշակույթ

Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն

Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում կփոխվեն քառատողերի տեղերը:  Առաջարկվել է նաև «որ ապրել ես դարեդար» բառակապակցությունը փոխարինել «որ ապրում ես դարեդար» տողերով։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Օրենքի ընդումից հետո ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ գործիքային, վոկալային, կարճ տարբերակներով։