ՀայաստանՄշակույթ

Ազգային ժողովում կքննարկվի Հայաստանի օրհներգի պաշտոնական տարբերակը և ձայնագրությունը

Ազգային ժողովում կքննարկվի Հայաստանի օրհներգի պաշտոնական տարբերակը և ձայնագրությունը։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը առաջին ընթերցման ժամանակ նշել է, որ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն։

Ըստ Գաբրիելյանի՝ Հայաստանի կարևորագույն խորհրադնիշներից մեկի նկատմամբ պետք է ունենալ միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25–30 վայրկյանի սահմաններում, օրհներգն էլ պետք է սկսվի ու ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Նա հավելեց, որ օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ-ն կառավարության պաշտոնական կայքում կհապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։ Օրհներգի պաշտոնական ձայնագրություն կլինի և՛ ակապելա, և՛ միայն նվագախմբի կատարմամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունները հրատապ խնդիր են՝ նշելով, որ «սրանից հետո մենք ամաչելու կարիք չունենանք, երբ մեզ հրավիրում են որևէ միջոցառման և մենք լսում ենք օրհներգի մի տարբերակ, որն ավելի լավ էր չլսեինք»։ Նախարարը կարծում է, որ պետք է կանոն դարձնել հանրային տարբեր միջոցառումների ժամանակ ներկաների զուգահեռը երգելը։

2024 թվականի նոյեմբերի 28-ին օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2-րդ, իսկ 2-րդ և 3-րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3-րդ և 4-րդ։