ՀայաստանՄշակույթ

Հայտնի է, թե ով ներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Ալբերտը ընտրվել է Հանրայինի կազմակերպած մրցույթի արդյունքում, որին մասնակցել է ավելի քան 80 հայտատու։ Լավագույնը ճանաչվել է Ալբերտը։ Հայաստանյան պատվիրակի երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով։

Ժյուրիի կազմում էին «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրայինի կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ը, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, ինչպես նաև երգահաններ Լիլիթ Նավասարդյանն ու Նիկ Էգիբյանը։ Գնահատվել է նաև միջազգային ֆոկուս խմբի կարծիքը։

Ալբերտը լայն ճանաչում է ստացել այս տարվա սեպտեմբերին՝ Ֆրանսիայի «Մանկական ձայն» մրցույթում «Դլե յաման» երգի կատարմամբ։ Երգի աշխարհում առաջին քայլերն արել է վեց տարեկանում և 2018-ից հետևում է «Եվրատեսիլին»՝ երազելով մասնակցել մրցույթին։

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը կանցկացվի դեկտեմբերի 13-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Հիեցնենք, որ անցյալ տարի Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի մասնակից Լեոն 125 միավորով հայտնվել էր 8-րդ հորիզոնականում։