
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ տրվել է գործառնական փուլի պաշտոնական մեկնարկը
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման հարցին։ Նա նշել է, որ տրվել է գործառնական փուլի պաշտոնական մեկնարկը:
Նա նշել է, որ զրույցների մակարդակից գործնական փուլին անցում կատարելուն նպաստել են Հայաստանում իրականացված բարեփոխումները, ինչը գնահատվել է գործընկերների կողմից։ Ըստ նախարարի՝ այդ հարցում մի քանի կարևոր կետեր կան․ հանրային անվտանգություն, անձնական տվյալների պաշտպանություն և այլն։
Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը այցելեց Երևան: Այս քայլը նպաստում է Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը՝ պարզեցնելով հայկական անձնագրերով քաղաքացիների մուտքը դեպի Շենգեն գոտի։
Եթե երկխոսության արդյունքում ԵՄ-ն որոշի ազատականացնել վիզայի ռեժիմը, ապա Հայաստանի քաղաքացիները կկարողանան մինչև 90 օր առանց վիզայի այցելել Շենգեն գոտի՝ զբոսաշրջության, ընտանեկան կամ գործնական կարճաժամկետ այցերի նպատակով: Վիզաները կգործեն միայն զբոսաշրջության համար՝ կարճաժամկետ վիզաների տրամադրմամբ։
Վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել մի քանի տարի։ Օրինակ, Վրաստանի դեպքում գործընթացը տևել է մոտ 5 տարի, Ուկրաինայի դեպքում՝ 9 տարի: