ՀայաստանՏնտեսություն

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց Հայաստանի կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց Հայաստանի կառավարությանը։ Պայմանագիրը ստորգարվեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարարությունում։ Գործադիրի կողմից պայմանագիրը ստորագրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա»-ի ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։

Դեռ 2024 թվականի հունվարի 18-ին հաստատվել էր բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը։ 2023 թվականի փետրվարին Կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։

Արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում: