ՀայաստանՏնտեսություն

Ռուսական ոսկին կարող է մեծացնել Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև առևտուրը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ Հայաստանի առևտուրը 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է ավելի քան հինգ անգամ՝ հասնելով գրեթե հինգ միլիարդ դոլարի։ Հայաստանը դարձել է համաշխարհային շուկաներ ռուսական ոսկու և ադամանդի արտահանման հիմնական ուղին։

Դեպի ԱՄԷ արտահանման ծավալների 98%-ը հայկական ապրանքներ չեն։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ոսկու, ադամանդի և տարբեր զարդերի ներմուծումն ու արտահանումն աճել է ավելի քան հինգ անգամ՝ համապատասխանաբար հասնելով 6,8 և 7,4 միլիարդ դոլարի։

Ռուսական ապրանքների արտահանումը Հայաստան նույն ժամանակահատվածում աճել է 5,6 մլրդ դոլարով և հասել գրեթե 8,3 մլրդի։

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է մոտ 66 տոննա ոսկի՝ 4,4 միլիարդ դոլարով, ընդ որում, գրեթե ամբողջ ոսկին ներկրվել է Ռուսաստանից։ Վերաարտահանումը Հայաստանի տարածքով կազմակերպելու հիմնական պատճառը 2022 թվականին Ուկրաինայի վրա հարձակումից հետո սահմանված պատժամիջոցներն են։

Նույն ժամանակահատվածում Հայաստանը գրեթե նույն քանակությամբ ոսկի է արտահանել։ Դրա ծավալի մոտ 60 տոկոսն ուղղվել է ԱՄԷ, իսկ մնացած մասը՝ հիմնականում Չինաստան։ Դրանով է բացատրվում նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից դեպի Չինաստան արտահանման գրեթե եռակի աճը։ Այն կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլար։