ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում 2024 թվականին վերանորոգվել է ավելի քան 710 կմ ճանապարհ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի ամփոփոիչ ասուլիսում հայտնել է, որ հանրային տրանսպորտի վարձավճարը մարզերում կարող է բարձրանալ, բայց կարող է նաև անփոփոխ մնալ կամ իջնել։

Նախարարը նշեց, որ հիմա մրցութային գործընթացներ են, որոշ մարզերում էլ դեռ նոր են հայտարարվում այդ մրցույթները։ Հնարավոր է` որոշ հատվածներում գների բարձրացում լինի, բայց ենթադրվում է, որ որոշ հատվածներում էլ գնիջեցում կարվի։ Նախարարը հույս հայտնեց, որ 2025 թվականի ընթացքում ամբողջ Հայաստանում կլինի պատշաճ ուղևորափոխադրում։

Խուդաթյանն անդրադարձավ նաև վերանորոգված ճանապարհներին։ Հայաստանում 2024 թվականին վերանորոգվել է ավելի քան 710 կմ ճանապարհ՝ 503 կմ՝ պետբյուջեի հաշվին, 210 կմ՝ սուբվենցիոն ծրագրերով։

Նշենք, որ Երևանում փետրվարի 1-ից հանրային տրանսպորտը կգործի նոր գնային տարբերակով։ Մանրամասները ներկայացված են transport.yerevan.am կայքում։