ՀայաստանՏնտեսություն

Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակի» հիմնական թերությունները

Հայաստանը վերացրել է հիմնական թերությունները, որոնց պատճառով հայտնվել էր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։ Սրա մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

2020 թվականին Եվրահանձնաժողովը հայկական ավիացիայում հայտնաբերել էր 41 թերություն։ Հայկական բոլոր ավիափոխադրողներն ունեցել են թերություններ։ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, նրանց աշխատավարձերը բարձր չեն եղել, ինչը հանգեցրել է նրան, որ նրանցից շատերը գնացել են մասնավոր ավիաընկերություններ ու տեղափոխվել այլ երկրներ: Դա էլ դարձել է Հայաստանին «սև ցուցակում» ընդգրկելու հիմքերից մեկը։

Հայաստանը դիմել է 2024 թվականի հոկտեմբերին նախաձեռնել է «սև ցուցակից» դուրս բերելու գործընթացը։ Մեկնարկը նոյեմբերի 13-ին է եղել։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը վերացված թերությունները փոխանցել է հանձնաժողովի տնօրինությանը։

ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020 թվականի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: