ՀայաստանՏնտեսություն

Շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ

2025 թվականի հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով օրինական վճարամիջոց։ Այն ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով՝ առանց ժամկետային սահմանափակումների: Սրա մասին հրապարակել է Կենտրոնական բանկը։

2024 թվականի թողարկման թղթադրամի դարձերեսին ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ։ Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով:

Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ֆինանսների նախարարի ստորագրությունը։

1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

20000 դրամ անվանական արժեքով թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամին պատկերված է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը: Թղթադրամի հիմնական գույնը կանաչն է: