ՀայաստանՏնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականին ամենախոշոր հարկատուն է․ կոմբինատը վճարել է շուրջ 102 մլրդ դրամ հարկ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի տվյալներով Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում առաջինն է։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։

Նախորդ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ)։ Լավագույն տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում ավելի քան 46 մլրդ 860 մլն հարկ է վճարել, 5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյը» (Վեստա)՝ 36 մլրդ 293 մլն դրամով։

Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 10 ընկերությունները միասին վճարել են ավելի քան 406 մլրդ 670 մլն դրամ։

Տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան», որը «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է (գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում)։ Այն աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է։