ՀայաստանՏնտեսություն

2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգի արդյունագործական որս

Կառավարության նիստում հաստատվել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագիրը, ըստ որի՝ 2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս։ Նախագծով արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի հունիսի 1-ը՝ կապված լճում ձկան պաշարների նվազման բացասական ռիսկերի գնահատման և ձկնային ռեսուրսների կայուն կառավարման հետ։

Ըստ գնահատումների՝ այս որոշումը կբերի ՀՀ պետական բյուջե շուրջ 20.4 մլն դրամի լրացուցիչ մուտք՝ բնօգտագործման վճարների հաշվին։

Սակայն 2025 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Հիշեցնենք, որ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։ Սակայն արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքով պատրաստված, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից պատրաստված ձկնորսական ուռկաններով։