ՀայաստանՏնտեսություն

Ավարտվել են Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքները

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպման կարևորել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքները՝ նշելով, որ դրա համար տարվող աշխատանքներն ավարտվել են։

Սոբհանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է համարել։

Դեսպանը հավելել է, որ նույն ժամանակահատվածում սահմանը հատել է 126 հազար 890 բեռնատար։ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 785 միլիոն դոլար։ Նա հարցազրույցի ընթացքում նշել է, որ առաջին փուլում ցանկանում են այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ փուլում՝ տարեկան 3 միլիարդ դոլարի։