ՀայաստանՏնտեսություն

ԶՊՄԿ-ն 8 աշխատակցի ազատել է աշխատանքից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աշխատանքից հեռացրել է 8 աշխատակցի։ Սրա մասին հայտարարություն է տարածել հենց կոմբինատը։ Աշխատանքից ազատված քաղաքացիների անունները հայտնի են՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի, Արշակյան Կարեն Մարութի, Մխիթարյան Վահե Սամվելի, Բաբաջանյան Գոռ Վրեժի, Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի, Անդրեասյան Կարեն Արկադիի, Աթայան Տիգրան Արշամի։ 

Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։

Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին կոմբինատը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 31-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը։ Նրանք գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։