ՀայաստանՏնտեսություն

2025-ին քաղաքացիների համար էլեկտրամոբիլների անմաքս ներկրելու 5000 քվոտայից 4067-ը սպառվել է

2025 թվականի համար նախատեսված էլեկտրական ավտոմոբիլների՝ առանց մաքսային հարկի ներկրելու 5000 հատ քվոտայի 81․3 տոկոսն սպառվել է։ Փետրվարի 15-ի դրությամբ այս տարի Հայաստան է ներկրվել է 4067 մեքենա։ Սրա մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

2025 թվականին հատկացվել է 8000 քվոտա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ 2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։

Չնայած այն փաստին, որ քաղաքացիների քվոտայի տոկոսը բարձր է, 2025 թվայկանի փետրվարի 15-ի դրությամբ դիլերներին տրված 3000 հատ քվոտայի շրջանակում է ներկրվել է 412 էլեկտրական մեքենա, այսինքն՝ իրացվել է հատկացված քվոտայի 13.7%-ը։

Հայաստանում էլեկտրամոբիլների քվոտա սահմանվել է 2022 թվականին։ Այդ տարի սահմանվեց 7000 ավտոմեքենայի առանց մաքսային հարկի ներկրման իրավունք։ Սպառվեց միայն 2680-ը։ 2023 թվականի համար նախատեսվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որից սպառվեց 4500-ը։ 2024 թվականին էլեկտրամոբիլներ ավելի շատ ներկրվեցին Հայաստան։ Ոչ միայն սպառվեց 8000 քվոտան, այլև ավելացավ 600-ով։