2019 թվականից հետո Հայաստանը բարձր ուղևորահոսք ապահոված երկրներից մեկն է
2019 թվականին Covid-ը ազդեցություն ունեցավ աշխարհի ցանկացած պետության վրա։ Հայաստանի համար այն կրկնակի դժվար էր, քանի որ սեպտեմբերին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Airports Council International-ը վիճակագրություն է հրապարակել, թե որ երկրներն են 2019 թվականից հետո բարձր ուղևորահոսք ապահովել և որ երկրներն են, որ դեռ չեն կարողացել վերադառնալ Covid-ից։
2019 թվականի մակարդակը գերազանցել են մի քանի երկրներ՝ Հայաստան (+66,3%), Ալբանիան (+220,8%), Ուզբեկստանը (+185,9%), Ղազախստանը (+74,7%) և Կոսովոն (+72,1%)։ Ավելի քան 20 ազգային շուկաներ դեռ պետք է վերականգնվեն մինչև համաճարակային իրենց մակարդակը։ Ամենամեծ անկումը գրանցել են Ուկրաինան (-100%) և Իսրայելը (-38,9%):
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5.248.348։ Այս ցուցանիշը 1․5 տոկոսով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Անցյալ տարի եղել է 39.168 թռիչք և վայրէջք, որոնցից 19.581-ը՝ թռիչք, 19.587-ը՝ վայրէջք:
Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», 2024 թվականին սպասարկել է 104.532 ուղևորի, ինչը 10,3 %-ով ավելի է 2023-ի ցուցանիշից: 2024-ին թռիչքների թիվը եղել է 694, որից 348-ը՝ թռիչք, 346-ը՝ վայրէջք:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ օդային տրանսպորտով ուղևորահոսքը դեպի ԵՄ աճել է։ ԵՄ-ից ստացած տվյալներով՝ 2018-ից ի վեր Հայաստանից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով։
