ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի վերջին աճել է 5․9 տոկոսով

Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան նախնական տվյալները։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի վերջին աճել է 5,9 տոկոսով։

Վերջին տվյալների համաձայն՝ անվանական ՀՆԱ-ն 2024 թվականին կազմել է 10,13 տրլն դրամ կամ մոտ 25,8 մլրդ դոլար։ 2023 թվականի համեմատ իրական տնտեսական աճը կազմել է 5,9 տոկոս։ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասել է 8501 դոլարի։

2024 թվականի երրորդ եռամսյակում մեծածախ և մանրածախ առևտուրը, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգումը կազմել են ՀՆԱ-ի 13․6 տոկոսը, որը ամենամեծ տեղն է զբաղեցնում Հայաստանի ՀՆԱ-ում։ Մշակող արդյունաբերությունը կազմում է 10․5 տոկոս, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 9․5 տոկոս, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը միասին՝ 7․9 տոկոս, Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 8․6 տոկոս, շինարարությունը՝ 7․1 տոկոս։