ՀայաստանՏնտեսություն

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման արտոնության շրջանակում մնացել է 3075 մեքենայի քվոտա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպման քվոտան սահմանվել էր 8000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի համար: 2025 թվականի փետրվարի 23-ի դրությամբ առանց մաքսատուրքի ձեռք է բերվել 4925 մեքենա, ինչը նշանակում է, որ ներկրման արտոնության շրջանակում մնացել է 3075 մեքենայի քվոտա։

Ընդ որում՝ դիլերները օգտագործել են քվոտայի ընդամենը 14 տոկոսը։ Նրանք գնել են 426 էլեկտրամոբիլ։ Քվոտայի շրջանակներում նրանք կարող են ձեռք բերել ևս 2574 ավտոմեքենա։

Այսպիսով, քաղաքացիների համար քվոտան մոտենում է սպառման շեմին, մինչդեռ դիլերների համար դեռևս մեծ հնարավորություն կա ներմուծումներ իրականացնելու։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ 2025 թվականին էլեկտրոմոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։

Հայաստանում էլեկտրամոբիլների քվոտա սահմանվել է 2022 թվականին։ Այդ տարի սահմանվեց 7000 ավտոմեքենայի առանց մաքսային հարկի ներկրման իրավունք։ Սպառվեց միայն 2680-ը։ 2023 թվականի համար նախատեսվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որից սպառվեց 4500-ը։ 2024 թվականին էլեկտրամոբիլներ ավելի շատ ներկրվեցին Հայաստան։ Ոչ միայն սպառվեց 8000 քվոտան, այլև ավելացավ 600-ով։